«Իմպիչմենտի գործընթացին ես դեմ չեմ, քանի որ կառավարությունն ամբողջովին ձախողել է իր ծրագիրը։ Մենք բացահայտ պայքար ենք տեսնում հանրապետության քաղաքական, քաղաքակրթական ինքնության դեմ։ Մյուս կողմից իմպիչմենտի գործընթացը հնարավոր է, եթե գոյություն ունի համաժողովրդական հուժկու շարժում»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը;
Ըստ նրա` իմպիչմենտի գործընթացը պետք չէ միայն վերջնարդյունքի տեսակետից դիտարկել․ «Այն բազմաշերտ է, որն առաջին հերթին ընդդիմությանը թույլ է տալու օրակարգ թելադրել։ Պետք չէ վերջնարդյունքի տեսակետից նայել այդ գործընթացին։ Կան միջանկյալ փուլեր, որտեղ կարող է ընդդիմությունն օրակարգ թելադրել, իշխանությանը թուլացնել։ Երբեք չի կարելի հակադրել իմպիչմետի գործընթացը և ընտրությունները։ Դրանք գործիքներ են, որոնց միջոցով քաղաքական ընդդիմությունը փորձում է իշխանություն կամ կարգավիճակ փոխել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ