Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում

Սեպտեմբեր 26,2025 14:13

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

ՔԿ պետի հրամանագրում նշված է, որ Ղազարյանն ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցների մասին։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել էր, որ կրակոցների հետևանքով կա 2 զոհ, որոնցից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը՝ ՀՀ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների հետևանքով մեկ անձ էլ վիրավորվել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, վիրահատել։ Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ վիրավորված անձի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ սպանված ոստիկանության աշխատակիցը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930