Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու Հայաստանի սահմանը չգիտես, ի՞նչ գիտես, որ Հայաստանը 29 743 քկմ է, սենց սուտ ու լկտիություն չեմ կարող պատկերացնել»․ Հրանտ Բագրատյան

Սեպտեմբեր 26,2025 15:40

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքական սխալներից առաջինը Արցախի կորուստն էր՝ հրաժարվել Մինսկի խմբի առաջարկներից եւ հետո իմիտացիա անել, թե պատերազմ է վարել։ Նախօրոք որոշել են, որ թող մի 4-5 հազար մարդ զոհվի, որ հայ ժողովուրդը մտածի՝ պատերազմ ենք արել ու պարտվել։ Իրականում մենք պատերազմ չենք արել, մենք զորակոչ չենք ունեցել, չենք մոբիլիզացրել բանակը, չենք աշխատացրել գործարանները, որոնք կարող էին զինամթերք արտադրել, սրանք կոնկրետ հանցագործություններ են»,- իր ելույթում ասաց նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նա ասաց, որ Հայաստանի վերջին սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, հինգական մարդ երկու կողմից ստորագրել են։ Ադրբեջանը միակ հարեւանն է, որի հետ ամբողջովին սահմանագծված է 975 կմ սահմանից 965-ը։

Մանրամասները՝ տեսանյութում.

«Այստեղ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եւ Մհեր Գրիգորյանը հայտարարեցին, որ դա չի հաստատվել։ Դա հաստատվելու կարիք չունի։ Եթե դու Հայաստանի սահմանը չգիտես, դու ի՞նչ գիտես, որ Հայաստանը 29 743 քկմ է, դա հլա պիտի սահմանազատես։ Սենց սուտ ու լկտիություն չեմ կարող պատկերացնել»,- ասաց նա։ Ըստ Բագրատյանի՝ միայն Գորիս-Կապան հատվածում 440 կմ են այս իշխանությունները զիջել ադրբեջանիցներին, որը լրիվ մերն է։ Մենք չէինք կարող Գորիս-Կապան ճանապարհը կառուցել Ադրբեջանի տարածքում։ Ճանապարհը կառուցվել է հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ, իսկ հայկական ԽՍՀ նախարարների խորհուրդն այլ հանրապետությանն տարածքում անելիք չուներ։ «Եկավ, ասաց՝ Էյվազլի ու Չայզամի, հողերը տվեց դուրս եկավ էդ ճանապարհին։ Ավելին, մենք նույնիսկ հաշվել ենք, թե ինչքան պետք է լինի Հայաստանի տարածքը 1988-ի հունվարի 12-ին, այն պետք է լինի 30 157 քկմ»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930