Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը մուծվելու է, ձև չունի»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Սեպտեմբեր 26,2025 16:46

«Գաղափարն է` ունենանք հատուկ օր, երբ կհիշատակենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների պատճառով զոհված անձանց։ Մենք ուզում էինք օր ընտրել, որը կոնկրետ ռազմական գործողությունների հետ կապ չունենա, քանի որ խոսքը բոլոր ռազմական գործողություններում հանուն հայրենիքի զոհվածներին հարգանքի տուրք մատուցելուն է վերաբերվում։ Հունվարի 28-ը մասամբ վերածվել էր հիշատակի օրվա․ հունվարի 27-ին հիշատակը կհարգենք, հունվարի 28-ին՝ տոնը»,-անդրադառնալով իր և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից մոտ օրերս նախագծի շրջանառությանը, որով հունվարի 27-ը կսահմանվի՝ որպես «Հիշատակի և խոնարհումի օր» և իրենց ուղղված քննադատություններին, թե ինչո՞ւ՝ ոչ սեպտեմբերի 27-ը, այլ՝ հունվարի 27-ը, այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լրագրողների փաստմանը՝ դրսում բազմաթիվ անձինք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան ասաց․ «Հակընդդեմ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից՝ որպես երկար տարիներ ՀՀ-ն կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ և ղեկավարներ, նաև ընտրակեղծարարներ, առաջարկում եմ, որ ՀՅԴ-ն ինքնալուծարվի, որովհետև մի կուսակցություն է, որը 004 շրջաբերականով ֆիքսել է, որ իր նպատակն է ՀՀ անկախությունից հրաժարվելը, հետո կխոսենք։ Մենք կհեռանանք իշխանությունից այն ժամանակ, երբ ժողովուրդը կասի, որ այլևս չի ուզում, որ լինենք իշխանություն։ Դրա մեխանիզմն ընտրություններն են։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանը հեռացվել է իշխանությունից։ Եթե իմ ասածները սխալ լինեին, չէր հեռացվի, էլ չեմ ասում այն բազմաթիվ գույքերը, որ Ռոբերտ Քոչարյանից և իր ընտանիքից պահանջում է դատախազությունը, որը գումարային 200 միլիոն դոլար է լինում, ու ինքը մուծվելու է դա, ձև չունի»։

Լրագրողների դիտարկմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ թող Նիկոլ Փաշինյանը բացահայտի այն բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են ԼՂ-ի հետ, և որևէ բանավիճելու թեմա չի ունենա, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Եթե դա է իր տրամաբանությունը, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանն այդ բանակցությունը փակել է և բացահայտել բոլոր փաստաթղթերի բովանդակությունը՝ 1997-ից սկսած։ 2012-ին նա ասել է, որ մադրիդյան սկզբունքները նշանակում են մի բան, քանի որ մադրիդյան սկզբունքներով տարածքային ամբողջականության սկզբունքը դրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ միասին, այս երկու սկզբունքների միատեղումը կարող է նշանակել մեկ բան՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930