Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսնակ լրատվական» օգտատիրոջ կողմից արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող տեսահոլովակ է տարածվել. Վերաքննիչ դատարանը բավարարել Ռոման Երիցյանի բողոքը

Սեպտեմբեր 26,2025 16:59

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

«Խոսնակ լրատվական» օգտատիրոջ կողմից ինչ-որ կնոջ մասնակցությամբ արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող տեսահոլովակ է տարածվել սոցիալական տարբեր հարթակներում՝ «Արցախից ինչքան հանցագործ կա, եկել է, իշխանափոխություն է պահանջում։ Ձեր Քոչարյանը հետ չի գալու, չերազեք» գրառմամբ։ Տեսագրության մեջ նշվում է անգամ, որ Գորիսը պետք էր փակել, որ արցախցիները մեռնեին, կամ իրենց պատճառով մեր երեխաները զոհվել են, որը ոչ այլ ինչ է, քան ատելության խոսքի տարածում։ Տեսանյութից ակնհայտ է, որ ատելության խոսքն ուղղված է հենց արցախցիներին։

Նշվածի վերաբերյալ հաղորդմանս առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, իր հերթին առաջին ատյանի քրեական դատարանը վարութային ակտի դեմ ներկայացված բողոքի հիման վրա վարույթ չի հարուցել այն հիմնավորմամբ, թե իբր ներկայացված բողոքում չեմ անդրադարձել իմ իրավաչափ շահերի նկատմամբ վիճարկման ենթակա ակտի անհամաչափ ներգործության առկայության կամ բացակայության հարցին, հաշվի չառնելով այն, որ արցախցի եմ և բողոք ներկայացնելու իրավունք, բնականաբար, ունեի։ Բացի այդ, որպես հաղորդում տվող անձ ևս ունեմ իրավական շահագրգռվածություն։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է նշյալ որոշման դեմ ներկայացրած բողոքս՝ արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը, անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն անհարկի չսահմանափակելու անհրաժեշտությունից ելնելով, պետք է համակցության մեջ գնահատման ենթարկեր գործի բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված փաստերը և բողոքին կից նյութերը, այն է՝ անձնագրիս պատճենը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ լինելը հավաստող արտոնագիրը և վկայականը, որոնք հավաստում են արցախցի լինելս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930