Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը կամ բունկերում է, կամ փողոցում գրոհի է անցնում»․ Սամվել Նիկոյան

Սեպտեմբեր 26,2025 17:11

«Արդյունք լինելու համար պիտի պայքարես։ Տանը նստած որևէ արդյունք լինել չի կարող։ Ընդդիմությունը գործնական որևէ քայլ չարեց, օրակարգ չթելադրեց, փողոցը զիջեց Նիկոլին»,- լրագրողների հարցին՝ ընդդիմությունը բազմիցս ձախողել է, որքանո՞վ է հավանական, որ հիմա կհաջողի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին, այսպես պատասխանեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակում ենք հայտնվել, քանի որ ընդդիմությունը փողոցը զիջել էր Նիկոլ Փաշինյանին․ «Նիկոլը կամ բունկերում է, կամ փողոցում գրոհի է անցնում։ Նիկոլի թելադրած օրակարգը ամենավտանգավոր, ազգակործանն է։ Ինքը ոտնձգություն է անում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և սրբազանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում,  եկեղեցու նկատմամբ կեղտոտ քայլեր է իրականացնում։ Բազմաթիվ ազնիվ հայ տղերք են կալանավորված։ Դա հետևանք է այն ամենի, որ փողոցը մենք զիջեցինք Նիկոլին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930