«Սպասելիքներ լավ է, որ կան։ Բնական է, որ կարող է այդպես էլ լինի։ Այս գործընթացը կանգ չի առնելու, և մենք պիտի հասցնենք իր տրամաբանական հաղթական ավարտին։ Իհարկե, պիտի լինեն»,-հարցին՝ հնարավո՞ր է Ձեր գործոնով պայմանավորված ինչ-որ ՔՊ-ականներ միանան իմպիչմենտի գործընթացին, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց իմպիչմենտի գործընթացի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Նա նշեց՝ պետք է ընդդիմությունը միավորվի, որ ժողովուրդն էլ դա տեսնի ու հավելեց․ «Պարապ նստած եկեք կարծիքներ չհայտնենք, չասենք՝ գործընթացը որտեղ կհասնի։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե ռեալ ընդդիմադիր ուժեր են, պիտի միավորվեն։ Այսօր կա Սահմանադրությամբ ներկայացված իմպիչմենտի գործիքը։ Չենք անում ու կարծիք ենք հայտնում, ասում ենք՝ կստացվի, չի ստացվի, ՔՊ-ն կմիանա, չի միանա։ Դուք հլը ընդդիմադիրներով միավորվեք, հետո ՔՊ-ի մասին կխոսենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ