Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն այնքան չկա, որ սաղ ազգին այսպես մոլորեցրած պահի, ինքն առիթավորվում է մեր անգործությունից»․ Անաստաս Իսրայելյան

Սեպտեմբեր 26,2025 18:42

«Մեր սուրբ Արցախը, որը եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մենք մեկ օրվա մեջ ենք կորցրել, մենք մինչ օրս չենք գիտակցում, թե ինչ ենք կորցրել»,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը։

Նա հարցադրում արեց․ «Այսօրվա իրավիճակում ինչո՞ւ ենք անընդհատ էդ մարդու անունը տալիս եւ քննադատում։ Պետական մակարդակով եղել է հանցագործություն, պետական մակարդակով եղել է դավաճանություն, մեկը ցեղասպանություն է մատուցել, մեկն էլ ցեղասպանությունն իրականացրել է։ Ինչի՞ մասին ենք խոսում, խնդիրը մեր մեջ է, որովհետեւ եթե մենք այս ձեւի ծանր գործողություններից հետո, կործանումից հետ չենք հասկացել, թե ինչ է կատարվել մեզ հետ, նույն իրավիճակը կրկնապատկվելու է»։

Անաստաս Իսրայելյանն ասաց, որ աշխատանք պետք է տանել հանրության հետ, ժողովուրդն իրականում շփոթվել է, չի հասկանում՝ դավաճանն ով է, ով է Արցախը հանձնել, Արցախը հայկական է, թե՞ հայկական չէ։ «Ժողովուրդ, եկեք գիտակցենք, ուշքներդ գլուխներդ հավաքեք, մի օրվա մեջ տանելու են, էսի թուրքացման ծրագիր է, թուրանի իրականացում է։ Սրանք ինչ անում են, իրենց փրկության համար են անում, Հայաստանի մասին չեն մտածում։ Մենք վերջիվերջո ազգ ենք, չէ՞, սաղ աշխարհը մեզ է նայում, ամոթ է, գետինն եմ ուզում մտնել։ Արցախը բազմահազար պատմություն ունեցող պատմական մեր երկիրն է, ո՞նց ենք թողել սա իրականացնեն, որովհետեւ առիթավորվել է, որովհետեւ անպատիժ է մնացել։ Անպատիժ է մնացել, դրա համար շարունակում է դավաճանություն կատարել, դավաճանից նոր դավաճաններ ու դավաճանություններ են ծնվելու։ Արցախը կորցրել ենք, եկել այսօր Սյունիքից ենք խոսում։ Չէ, մենք պիտի Արցախից խոսենք, մենք պիտի միշտ սրանց աչքները կոխենք Արցախը, սրանք Արցախից սարսափում են, նույնն էլ Ալիեւն է սարսափում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Անաստաս Իսրայելյանը հարցադրում արեց՝ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ այսքան ժողովուրդ է հավաքված, բայց Նիկոլ Փաշինյանը դեմը չենք կարողանո՞ւմ առնել։ «Չեմ հավատում, ինքն էդքան չկա, որ սաղ ազգն էսպես մոլորեցրած պահի, ինքն առիթավորվում է մեր անգործությունից։ Դիմադրությունը միայն բառերով ու ելույթներով չէ, դիմադրությունը պիտի լինի իրական գործիք, այդ գործիքով մենք մեր հարցերի պատասխանները ստանալու ենք։ Ո՞վ է ասում՝ Հայաստանը վերանում է, այդպիսի բառեր մի օգտագործեք, մեր նախնիները թողել են պատմական Հայաստան, մենք էլ պիտի շարունակենք։ Այդպիսի կոչերով ու մոտեցումներով առաջնորդվեք բոլոր հարցերում»,- հայտարարեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930