Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը թող հրապարակի Մինսկի խմբի՝ իրեն առաջարկած փաթեթը, որով Արցախը հանրաքվեով հասնելու էր անկախության»․ Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 26,2025 18:55

«Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հարցը փակուղի չէր մտել, Ադրբեջանն էր տորպեդահարում բանակցային գործընթացը, Ադրբեջանն էր ապակառուցողական։ Դրա մասին մեկ անգամ չէ, որ համանախագահները խոսել են։ 2016-ին Լավրովն էլ էր նշել, որ 2011-ի կազանյան փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը, ոչ թե ՀՀ-ն։ Նիկոլ Փաշինյանն այնպես արեց, որ տորպեդահարողը դարձավ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»,- Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ եթե Ադրբեջանը տորպեդահարում էր, ՄԽ-ն ինչո՞ւ չէր կիրառում գործիքակազմ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «ՄԽ շատ լավ գործիքակազմ կիրառում էր, և հայկական կողմի ու նախագահ Սարգսյանի ջանքերով 2016-ի ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցան Ժնևի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մոնինտորինգային մեխանիզմների ներդրումը, որից սկզբունքորեն հրաժարվում էր Ալիևը։ Հետո ընդունեց։ Փակ դռների հետևում էլ ասաց, որ միջազգային հանրությունն իրենից պահանջում է Արցախի անկախությունը»։

Էդուարդ Շարմազանովը հորդորեց լրագրողներին Փաշինյանին պահանջել, որ հրապարակի 2019-ի ապրիլ-հունիսին ՄԽ համանախագահների կողմից իրեն առաջարկված փաթեթը՝ ըստ որի՝ Արցախն ունենալու էր միջանկյալ կարգավիճակ և Արցախին հնարավորություն էր տրվելու հանրաքվեով հասնել իր անկախությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930