«Կարող ենք արձանագրել, որ 34 ստորագրություն իմպիչմենտի նախաձեռնությունն արդեն ունի, ինչը մեծ առաջընթաց է, քայլ առաջ է»,- Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Արթուն ենք» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նա վստահեցրեց՝ ընդդիմության ներսում թերհասկացվածության որևէ առիթ այս պահի դրությամբ չկա․ «Արձանագրենք, որ այս պահին ընդդիմությունը գործի, օրակարգի շուրջ միասնական է։ Այս միասնականությունը երկու ձեռքով պետք է փայփայենք և վերջնական նպատակին հասնենք»։
Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ են պետք, որ ՔՊ-ականները միանան, Նարեկ Մալյանը պատասխանեց․ «Ճանապարհային քարտեզի առաջինը քայլը խորհրդարանական ընդդիմության միասնական ճակատի ստեղծումն է, որի ականատեսը եղանք այսօր։ Վերջնականապես մի կողմ թողնվեցին ոչ էական տարաձայնությունները։ Սա դեռ փխրուն միասնականություն է, բայց հույս ունեմ, որ կկարծրանա։ Այս միասնականությանը պետք է միավորել նաև արտախորհրդարանական ընդդիմության դերակատարների միասնությունը՝ ձևավորելով մեկ միասնական ճակատ ընդդեմ մեր հայրենիքը հանձնող վարչախմբի»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ