Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի և պետության առջև ՔՊ պատգամավորների 1/4 -րդ մասի դերակատարությունը երբեք այդպես կարևոր չի եղել, որքան որ առաջիկայում է լինելու․ Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 26,2025 23:19

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

1. Այսօր ԱԺ ում կազմակերպված լսումները կարելի է համարել վերջին տարիներին հրավիրված՝ բովանդակային, քաղաքական ասելիք ունեցող, ինչպես նաև պետության առջև ծառացած սպառնալիքների, ոլորտային մարտահրավերների ու կառավարման ճգնաժամի վերաբերյալ մասնագիտական գնահատականներով հագեցած խորհրդարանական լսումները:

2. Շատ կարևոր է այն փաստը, որ ԱԺ ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի գործընկերներն, ըստ էության միացան վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ վերջինիս նոր թափ և նոր քաղաքական կշիռ հաղորդելով:

3. Ցանկալի և օգտակար կլինի, որպեսզի որոշ «ընդդիմադիր» շրջանակներ, ըստ արժանավույնս գնահատեն Հայաստան դաշինքի այս քայլը և չփորձեն իրենց բութ սարկազմով ու ցինիկ մեկնաբանություններով ստվերեն իմպիչմենտին միացած պատգամավորների՝ այդ կարևոր ձեռնարկը: Այս հարցում էական են լինելու Հայաստան դաշնքի պատգամավորների տեսակետներն ու մեկնաբանությունները, ոչ թե կողքից անպոչ գդալի պես մեջ ընկնող և պատգամավորների ստորագրությունները որպես Պատիվ ունեմ դաշինքից՝ անհապաղ ՔՊ-ի ստորագրություն պահանջելու վաղաժամ չարախնդություններն ու մանկամիտ դրսևորումները:

4. Լսումներն անհրաժեշտ ներուժ հաղորդեցին և ազդարարեցին իմպիչմենտի գործընթացն առաջ տանելու քաղաքական անհրաժեշտությունն ու քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնությունը:

5. Հայրենիքի և պետության առջև ՔՊ պատգամավորների 1/4 -րդ մասի մատուցած ծառայություններն ու դերակատարությունը երբեք այդպես կարևոր չեն եղել՝ որքան որ առաջիկայում է լինելու: Առաջիկա ներքին և արտաքին բուռն քաղաքական զարգացումների ֆոնի վրա ամեն բան հնարավոր է և կախված է քաղաքական ընդդիմության, ինչպես նաև ակտիվ քաղաքացիների կամքից ու միասնական գործունեությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930