Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը ասում է, որ TRIPP-ը անցնում է Զանգեզուրի միջանցքով․ ինչո՞ւ եք լռում․ Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 27,2025 10:30

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց.

«Վաշինգտոնի գագաթնաժողովի առանցքային արդյունքներից էր «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP-ը), որը կապահովի անխոչընդոտ հասանելիություն Զանգեզուրի միջանցքով և կխթանի տարածաշրջանային կապերը»։

Ալիևը այն տարածքը, որով անցնելու է միջանցքը, չի ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության տարածք։

Քանի որ դա ըստ էության միջանցք է և հայկական վերահսկողություն չի ունենալու՝ Լաչինի միջանցքի տրամաբանության նման, Ալիևը միգուցե համարում է, որ այն դե յուրե պատկանում է ՀՀ-ին, բայց դե ֆակտո մեր պետությունը որևէ հսկող մեխանիզմ չի կիրառելու։

Իր խոսքում Ալիևը անգամ չի նշում, որ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ լինելու է Հայաստանի տարածքով անցնող «միջանցքով»։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանը գործընկերներին բացատրում էր, որ Ալիևը սխալ բառապաշար է օգտագործում՝ արդարանալով, թե իբր իրենք այդպես չէին պայմանավորվել։

Հիմա Ալիևը ասում է, որ TRIPP-ը անցնում է Զանգեզուրի միջանցքով․ ինչո՞ւ եք լռում…

Ես օգոստոսի 8-ի գիշերը հստակ հայտարարել եմ, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնել է միջանցքը, և դա ամեն օր ապացուցվում է նոր ի հայտ եկող ուղղակի և հարակից փաստերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930