Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կառավարիչները մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակությունը հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը. Արմեն Հովասափյան

Սեպտեմբեր 27,2025 12:05

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն հինգ տարի է անցել մեր պատմության ամենաաղետալի էջերից մեկը դարձած սեպտեմբերի 27-ից։ Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս․ այն մեր հաղթանակների ու հերոսությունների հիշողությունն էր կրում։ Բայց․․․

Օրվա կառավարիչները, ովքեր ամեն օր բարձրաձայնում են «մարդու մասին», շեշտում «հանրային համերաշխության» թեման, մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակությունը հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը։

Սա պարզապես վարչական անպատասխանատվություն չէ․ սա նրանց իրական դեմքն ու էությունն է։ Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սուգի ու կորստի ամիս։ Նրանք քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթող մարդուն վերածեցին բթացած մանկուրտի՝ զրկելով ժողովրդին ինքնավստահությունից, հաղթական հիշողությունից ու ապագայի նկատմամբ հավատից։

Եվ դեռ կգրվի իրական պատմությունը, դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որոնց տակ հստակ անուն-ազգանուններ կան։

Հ.գ. Ոչ մի կասկած չունեմ, որ դրանցից ոչ ոք Եռաբլուր չի գնալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930