«Համապարփակ ամոթ մեզ, մեր սերնդին, ինձ, բոլորիս մեր ղեկավարությանը, որ մեր պետականության պայմաններում թույլ տվեցինք մեր հայրենիքի մի մասի, հայրենիքի հայաթափումը հազարավոր զինվորների և ոսկի տղաների, աղջիկների կորուստը»,- Եռաբլուրում 44-օրյա պատերազմի 5-ամյա տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ շատ բան ենք սխալ արել անցյալի բոլոր իշխանաշրջաններում․ «Մեծ սխալներ, վրիպումներ, որոնք բերեցին այս օրվան։ Իսկ այդ պայմանները, որ ստեղծեցին այդ տարիներին, նաև բերեցին այս իշխանությունը, որն իր խոստումների, ժողովրդական ալիքի ուսերի վրա իշխանության գալու ի հեճուկս դարձան բոլոր արատների ամփոփումը։ Այո, մենք պատասխանատու ենք, կարող էինք այնպիսի ՀՀ կերտել, որ չհասնենք այս օրվան, չլիներ այս իշխանությունը։ Այսօր պատասխանատվություն վերցնելու խնդիր կա, առաջին հերթին այսօրվա իշխանություններն իր ղեկավարով հանդերձ, հետո նաև բոլոր նախկինները, որոնք ստեղծեցին այս վիճակը։ Պատասխանատվությունն այսօր այս իշխանության հետ է, հետո ամեն մեկը պետք է ինքնամաքրման ճանապարհով հասկանա՝ որպես պետական պաշտոնյա, ղեկավար, նախագահ, նախկին պաշտոնյա, որ բերեց նրան, որ մենք այսօր ունենում ենք այս ցավալի խոսակցություն Եռաբլուրում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ