Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ․ պատերազմում հազարավոր մեր հայրենակիցներ իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի պաշտպանության և հայ ժողովրդի խաղաղության. Մեսրոպ Առաքելյան

Սեպտեմբեր 27,2025 12:20

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ ուներ բնաջնջել հայ ժողովրդին և հայկականությունը։

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը իր դրսևորումները շարունակել է 2020թ․ պատերազմից հետո էլ՝ Հայաստանի և Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիաներով, Արցախի բնակչության բռնի տեղահանմամբ, հայ գերիների առկայությամբ և այլ գործողություններով։

2020թ․ պատերազմում հազարավոր մեր հայրենակիցներ իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն հայրենիքի պաշտպանության և հայ ժողովրդի խաղաղության։

Հավերժ փառք հայրենիքի համար անմահացած հերոսներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930