Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ու Օանա-Սիլվիա Ցոյուն քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցերը

Սեպտեմբեր 27,2025 14:35

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցեր։

Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հաղորդակցությունների՝ երկրների իրավազորության ներքո գործարկման հարցում առանցքային համաձայնությունը և ներկայացրել տնտեսական փոխկապակցվածության ապահովման հարցում TRIPP նախագծի նշանակությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930