44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը։
Անահիտ ՄԱՆԱՍՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ