«Միակ փափագս այն է, որ մեղավորները մի օր պատասխան տան։ Սա անպատասխան չպիտի մնա»,- Եռաբլուրում 44-օրյա պատերազմի 5-ամյա տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մեկը։
Հարցին՝ ի՞նչ մտքերով է այսօր Եռաբլուր բարձրացել, նա պատասխանեց․ «Շատ դաժան հույզերով եմ միշտ բարձրացել։ Մտքում ու սրտում միշտ փափագել եմ, որ մեղավորները պատասխան տան։ Ինձ համար դաժան բան է տեղի ունեցել։ Յուրաքանչյուր հայորդու ծնող, ով ունի այսօր զավակ, նրանք բոլորիս զավակներն են, նրանք մեզ համար են իրենց արյունը թափել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ