Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպությանը․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 27,2025 22:50

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային համակարգի արդյունավետության և բազմակողմ համագործակցության ապահովման գործում ՄԱԿ դերակատարման և այդ հարցում առկա մարտահրավերների շուրջ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպության և նրա Կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա կառուցված արդյունավետ համագործակցությանը և 2030 օրակարգի իրագործմանը։

Նախարար Միրզոյանը և ԳԱ նախագահն ընդգծել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի և եռակողմ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։

Նախարար Միրզոյանը Անալենա Բերբոքին հաջողություն է մաղթել Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում իր հետագա գործունեության մեջ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930