Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելերամյան գրառումը
Հերոսական ծառայություն անցած Ալբերտ Հովհաննիսյանի ու մայոր Արթուր Ալավերդյանի հայրերին այսօր հանդիպեցինք նորաբաց տուն- թանգարանում։
Նրանք հպարտության զգացումով իրար թեւ ու թիկունք դարձած տարիներ են անցկացրել Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանի կառուցման համար։
Մենք եւս մեկ անգամ վերապրեցինք նրանց հերոսական ծառայությունը, թե ինչպես են մինչեւ վերջին շունչը պայքարել հանուն հայրենիքի, հանուն խաղաղության։ Ալբերտի ու Արթուրի օրինակով հազարավոր երիտասարդներ են այդպես կռվել։ Կասկած չկա։
Կարդացեք նաև
Մենք մեր հերոսներին ուժեղ հայրենիք ենք պարտք և նրանց հիշող սերունդներ, եւ մենք կունենանք այդպիսի երկիր։