Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է:
Փոխանցման ուղիներ
Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանուց՝
• Կծելու միջոցով:
• Ճանկռելու միջոցով:
• Վնասված մաշկը թքոտելու միջոցով:
Կանխարգելում
Կարդացեք նաև
• Կենդանիներից տուժելու դեպքում անմիջապես լվացե՛ք վերքը ջրով և օճառով:
• Պատվաստե՛ք ձեր ընտանի կենդանիներին կատաղության դեմ:
• Զե՛րծ մնացեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից:
Վարակի աղբյուր հիմնականում շներն են, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները և չղջիկները:
Կարևոր է իմանալ՝
• Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի:
• Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում:
• Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության պատվաստումներ ստանալու:
• Ոչ աշխատանքային օրերին և ժամերին հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար կարող եք դիմել ստորև նշված բժշկական կենտրոններ։
Երեխաների համար՝
☑️ «Արաբկիր» բժշկական համալիր
☑️ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
☑️ «Ուիգմոր Քլինիք» ԲԿ
☑️ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Մեծահասակների համար՝
☑️ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
☑️ «Արմենիա» հանրապետական ԲԿ
☑️ «Էրեբունի» ԲԿ
☑️ «Աստղիկ» ԲԿ
☑️ «Շենգավիթ» ԲԿ:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ