ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դայեն Քեյթայի հետ:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը, այդ թվում՝ գենդերային հավասարության, սեռական և վերարտադրողական առողջության, երիտասարդության հզորացման, ինչպես նաև դեմոգրաֆիական խնդիրների հասցեագրման ոլորտներում:
ՀՀ ԱԳՆ