Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Սեպտեմբեր 28,2025 20:45

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության` «123 համաձայնագրի» բանակցությունների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը:

Բանակցությունների մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Գոնզալո Սուարեզը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը Հայաստանի առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային ռեժիմի սկզբունքներին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930