Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ թե Ալիևը Մեղրու միջանցք ասելով տեսնես ի՞նչ նկատի ունի: Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լինել․ Լիլիթ Գալստյան

Սեպտեմբեր 29,2025 11:13

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ թե Ալիևը Մեղրու միջանցք ասելով տեսնես ի՞նչ նկատի ունի։
Բա, նախաստորագրելուց առաջ ի՞նչ եք պայմանավորվել, մտածել և ինչպե՞ս։
‼️Բա, որ պնդում ենք, որ նախաստորագրվածը Բաքվի պահանջների ու քո վախերի ու պարտության արտացոլանքն է, հենց դա նկատի ունենք…
‼️Բա, որ պնդում ենք, որ 25%-ով ռազմական ծախսերն ավելացրած Բաքուն խաղաղություն չի ուզում, հենց դա ունենք։
‼️Բա, որ գոչում ենք, թե զինվող Բաքվի կողքին քո ռազմական բյուջեն 15%-ով կրճատելը աբսուրդ է, դա նկատի ունենք։
‼️Բա, որ բարձրաձայնում ենք, թե չեք պատկերացնում իրական աղետի ու երկրի գլխին կախված ինքնիշխանության կորուստը, դա նկատի ունենք։
‼️Բա, որ գոչում ենք, որ հռչակագրից հրաժարումը ՀՀ անկախության լուծարումն է, դա նկատի ունենք։
‼️Բա, որ ասում ենք, որ խաղաղության բառի կիրառումը դեռ իրական խաղաղություն չէ, դա նկատի ունենք։
‼️Բա, որ գոչում ենք, որ խորհրդանիշերից հրաժարումը մանկուրտացում է և ուրացում, դա նկատի ունենք։
‼️Բա, որ ասում ենք, որ միջանցքի/TRIPP-ի ոչ մի դետալ մանրամասնած չէ, դա նկատի ունենք։
‼️Բա, որ գուժում ենք, որ մենք ինքնության դեմ ասպատակությունդ Բաքվի և Թուրքիայի հրահանգն է և նրանց կողմից մեզ պարտադրվող երկրի մոդելը՝ ՀՀ Անկախության ոչնչացումն է, դա նկատի ունեինք։
‼️Բա, որ ասում ենք, որ քո պատկերացրած «4-րդ հանրապետությունը» պետության կոլապսն է՝ «տալ ամեն ինչ՝ չստանալ ոչինչ» բանաձևով, հենց սա նկատի ունենք։
‼️Բա, որ ասում ենք միջազգային ատյաններից հայցերը ետ քաշելը մեր մեջքին հասցրած դաշույն է, դա նկատի ունենք։
‼️Բա, որ ասում ենք ցեղասպանին լեգիտիմացնում եք, դա նկատի ունենք։
‼️Բա, որ ասում ենք, որ պարտվածը և ժողովրդին մեկ անգամ խաբած-ուրացածը չի կարող բանակցող լինել, դա նկատի ունենք։

‼️Դատարկ, անդաշնակից դահլիճում, խլացված WhatsApp-ով, ուժի և ցինիզմի քաոսի մեջ խեղճի «պոզիտիվ» ուղերձները միայն քամահրանք ու խղճահարություն են առաջացնում՝ բացում թշնամու չսանձվող ախորժակը։

Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լինել, աքսեոմատիկ ճշմարտություն է։ ԳՆԱ!!!!!

ՀԳԴուք անգամ ներքին անվտանգություն ապահովելու ունակություն չունեք․ երկրում մոլեգնող ջունգլիների բարքերը վկա․․․ու էն եռաթել մուրճը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930