Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Բջջային հեռախոսները դպրոցներում կարգելվեն

Սեպտեմբեր 29,2025 11:49

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին առաջիկայում դպրոցներում բջջային հեռախոսներ սահմանափակման եւ արգելքի մասին:

«Մենք այդ թեմայով որոշակի քննարկում բացեցինք, եւ ակնհայտորեն ծնողները մեծամասամբ բացահայտ ընկալունակ էին հնարավոր սահմանափակումների հանդեպ, ոչ միայն ընկալունակ էին, այլեւ աջակցում եւ խրախուսում էին»,-ասաց Ավինյանը:

Նրա ձեւակերպմամբ, այս որոշման շնորհիվ երեխաները չեն շեղվի դասապրոցեսից, զերծ կմնան բջջային հեռախոսների հնարավոր բացասական հետեւանքներից:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ դպրոցներից ստացված արձագանքները դրական են. «Առաջարկում ենք առաջինից վեցերորդ դասարաններում սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված բջջային հեռախոսներ: Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոս, այն դասերի սկզբում կհանձնվի դասղեկին կամ պահման վայրում կլինի, եւ դասերից հետո թույլ կտրվի վերցնել:

Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում: Ընդ որում, խոսքը ոչ միայն հեռախոսների մասին է, այլ պլանշետների, խելացի ժամացույցների: Բոլոր սարքավորումների խիստ սահմանափակումներ կլինեն, դրանք բացառապես կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով եւ հսկողությամբ կօգտագործեն»:

Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930