Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

«Ընդամենը մեկ ճլոտի». կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի վարքագծի կանոնների խախտման մասին որոշում է կայացրել

Սեպտեմբեր 29,2025 12:04

Armlur. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրերս որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար ՔՊ-ական Տավրոս Սափեյանի վարքագծի կանոնների խախտման առկայության մասին։

Համաձայն այս որոշման նախապատմության՝ Հանձնաժողովը հիմք ընդունելով 168.am լրատվական կայքի՝ 2024 թվականի հուլիսի 15-ին «Փոխքաղաքապետը մի ճլոտի է տվել քաղաքացուն իր վարքի համար․ Թալինի քաղաքապետ» վերտառությամբ հրապարակումը և հանձնաժողովի կողմից մեկ տարի անց հարուցված վարույթի նյութերը, կայացրել է Սափեյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում։

Հրապարակմամբ ներկայացված տեղեկության համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 24news լրատվական կայքի հետ զրույցում նշել է, որ տեղյակ է իր տեղակալ Գուրգեն Թադևոսյանի կողմից քաղաքացու նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու մասին և ըստ իրեն հասած տեղեկությունների՝ «փոխքաղաքապետ Գուրգեն Թադևոսյանն ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար»։

Հանձնաժողովն ուսումնասիրել և եզրակացրել է, որ «ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար» արտահայտությունը հաղորդում է ենթադրյալ բռնության կիրառումը հիմնավորող, արդարացնող կամ առնվազն դրա վտանգավորությունը թերագնահատող բնույթ։
Հենց այս հիմնավորմամբ հանձնաժողովը եզրակացրել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին։

Էմմա Միքայելյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930