Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ավարտի մասին: Նշվեց, որ տեղադրվել են 394 LED լուսարձակներ, մոնտաժվել 6100 մետ հոսանքի մալուխներ, եւ նոր համակարգի շնորհիվ հնարավոր է դարձել լուսարձակների անհատական կառավարումը:
«Սա մեր կարեւոր ծրագրերից մեկն է: Մեր հուշարձանները, հատկապես Թամանյանական այս գլուխգործոցը վստահորեն նոր շունչ է ստացել: Նման աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի համար պետք է լինեն շարունակական»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ