Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքդ կպոկեմ տեղից, արա. անհետ կորածների հարազատները պատրաստվում են փողոց փակել

Սեպտեմբեր 29,2025 13:27

Այսօր անհետ կորածների հարազատները ՊՆ շենքի դիմաց էին հավաքվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման ակնկալիքով: Սակայն նրանց հայտնեցին, որ իրենց պատրաստ է ընդունել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ինչը առաջացրեց անհետ կորածների հարազատների զայրույթն ու վրդովմունքը:

-Ոտդ կպոկեմ, արա, ձեր ստոր քայլերով մեզ խաբել եք, հիմա էլ մանիպուլացնում եք, որ բախում հրահրեք, անկառավարելի վիճակ ստեղծեք,- ՊՆ շենքի ընդունարանում անհետ կորածների հարազատները վիճում էին աշխատակիցների հետ: Ոստիկանները հեռացնում էին լրագրողներին: Իրավիճակը շատ թեժացավ:

-Այսօր պետք է երեսուն ծնողի ընդունեին, բայց ինչպես միշտ այս թուլիկ մորքուրները ոնց պատերազմը թողեցին, փախան, այնպես էլ ծնողից փախան: Խույս են տալիս,- լրագրողներին ասաց անհետ կորածի մայրը՝ բացատրելով, որ Արման Սարգսյանի հետ հանդիպման իմաստ չեն տեսնում:

– Արման Սարգսյանին չկա տեսնելու, մեզ չի էլ հետաքրքրում ինքը: Արման Սարգսյանին հարց չունենք տալու,- լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը՝ բացատրելով, որ այդ փոխնախարարին բազմաթիվ անգամներ են տեսել, բայց իրենց հարցերի բավարար պատասխան չեն ստացել: Նա ասաց, որ իրենցից անձը հաստատող փաստաթղթեր են ուզել, իրենք չեն էլ կասկածել, որ հանդիպումը չի կայանա:

– Խոսք են տվել, տղամարդկություն չունեն պահեն,- հավելեց անհետ կորածի հայրը:

Մեկ այլ անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանն էլ ասաց, որ 5 րոպե ժամանակ են տվել իրենց ուզած պաշտոնյայի հետ հանդիպում կազմակերպելու համար, հետո իրենք իրենց գործողություններն են անելու. « Փողոց ենք փակելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930