Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Ջրառատում խաչքար է բացվել ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների

Սեպտեմբեր 29,2025 14:12

Գրիգոր Ռոբերտի Թորոյան՝ սերժանտ, հետախույզ, Աշոտ Էդվարդի Պետրոսյան՝ սերժանտ, ֆագոտի հաշվարկի հրամանատար, Գևորգ Մանվելի Կիրակոսյան՝ կամավոր, երկու որդիների հայր՝ 44-օրյա պատերազմում Ջրառատ բնակավայրից հերոսացած տղաների անուններն են, ովքեր կյանքի գնով պահեցին հող հայրենին։

Ջրառատում հերոսների հիշատակին նվիրված խաչքար և նրանց նկարներով հուշակոթողներ են բացվել՝ համագյուղացի Հենրիկ Յայլոյանի և հարազատների հովանավորությամբ։

Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, համագյուղացիներ, հյուրեր։

«Այսօր խորհրդանշական միջոցառման ենք՝ ջրառատցի հերոսների հուշաքարերի բացմանը, խոնարհվում եմ նրանց հիշատակի, ծնողների, երեխաների առջև։ Բայց երբ նայում ես նրանց աչքերին՝ միանշանակ միտքդ մեկ կարևոր եզրահանգման է գալիս, որ բավական են նման կորուստները։ Դարերով մենք արյան գնով ենք երկիր պահել, մեր ազգը զավակների անձնազոհությամբ է վաստակել խաղաղ, երջանիկ ու ինքնիշխան ապրելու իրավունքը։ Եկել է այն ժամանակաշրջանը, որ պետք է փոխենք մեր պատմության անիվը և ապրենք խաղաղ ու երջանիկ, որ մեր երեխաները, մեր սերունդները պատերազմներ չտեսնեն, Հայաստանում լինեն շատ ծնունդներ, կնունքներ ու հարսանիքներ»,- նշել է Շիրակի մարզպետը։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930