Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը բրազիլահայ ուխտավորներին հորդորեց ամեն ջանք ի գործ դնել օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն

Սեպտեմբեր 29,2025 16:15

Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք ազգային ինքնության պահպանման և միասնականության գրավականն են։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ հայրենիքի նկատմամաբ սիրով ու ամուր հավատքով մեր ժողովրդի զավակները դիմագրավել և հաղթահարել են պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազմաթիվ փորձություններ, նաև վերապրելով Հայոց Ցեղասպանությունը՝ տարբեր երկրներում վերակերտել ազգային-հոգևոր կյանքը և իրենց կարևոր նպաստը բերել հայրենաշինության գործին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հորդորեց բրազիլահայ ուխտավորներին ամեն ջանք ի գործ դնել՝ զորացնելու իրենց համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930