Շնորհակալություն կոնգրեսական Ֆրենկ Փալոնին և այն 86 ԱՄՆ կոնգրեսականներին, ովքեր երկու կուսակցությունների միասնական դիրքորոշմամբ դիմել են նախագահ Թրամփին՝ պահանջելով.
🔷ապահովել Արցախից բռնի տեղահանվածների վերադարձը,
🔷ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին,
🔷վերականգնել և պաշտպանել հայկական քրիստոնեական եկեղեցիները։
Կարդացեք նաև
🔷Այս դժվար ձեռք բերված առաջընթացը ԱՄՆ բոլոր 50 նահանգներում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տասնյակ հազարավոր ակտիվիստների հետևողական և անխոնջ ջանքերի արդյունքն է։
🔷Նրանք մշտապես և հետևողականորեն պայքարել են այս երեք առաջնահերթությունների իրագործման համար՝ հակառակ թե՛ Երևանի անթույլատրելի անտարբերությանը, թե՛ Բաքվի ուժգին դիմադրությանը։
🔷Մեր համատեղ ջանքերի շնորհիվ՝ այսօր Միացյալ Նահանգները պաշտոնապես պաշտպանում է.
🔷հայ փախստականների վերադարձը Արցախ,
🔷Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը,
🔷հայկական քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը։
🔷Մեր առաջիկա գործն է՝ Կոնգրեսում մեր դաշնակիցների հետ համատեղ, այս խոսքերը վերածել իրական գործողությունների, իսկ այս սկզբունքները՝ ԱՄՆ-ի կոնկրետ քաղաքականության։
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբ (ANCA)