Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ համոզմունք ունեմ, որ ժողովուրդը մեզ տված մանդատը 2026-ին երկարացնելու է»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 29,2025 19:07

«Մեծ համոզմունք ունեմ, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը ՀՀ կառավարման՝ մեզ տված մանդատը երկարացնելու է, քանի որ խաղաղության օրակարգը, որ մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է»,- Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններում․ «Պատմականորեն այլ բան տեղի ունենալ չի կարող։ Համարձակություն ունեմ ասելու՝ մենք օրգանական կապով ենք կապված ժողովրդի հետ, մենք չենք այս ամենը որոշել, որոշել է ժողովուրդը և 2026-ին էլ որոշելու է ժողովուրդը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930