Փաշինյանը և նրա թիմը Հայաստանի ժողովրդին խոստանում են փաստաթղթային խաղաղություն։ Ասում են՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով մեր տարածաշրջանում խաղաղություն են հաստատել, միջնորդն էլ ԱՄՆ-ն է, իրականության մեջ Ադրբեջանը շարունակում է զինվել, հիշեցնում են մեզ, որ վերջին մեկ տարի և յոթ ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվոր չի զոհվել։ Իսկ հասարակությանը հնարավո՞ր է համոզել, որ խաղաղությունը հաստատված է։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը հարցին անդրադառնում է հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ ունեցած իր շփումներից ելնելով։
«Կան մարդիկ, որոնք ոչ թե հավատում են, այլ ցանկանում են հավատալ։ Նրանք սովոր են մտածել՝ ցանկալին իրականության տեղ ընդունելով, այլ ոչ թե իրականությունն օբյեկտիվորեն ճանաչելով։ Բայց իմ շփումների մեծագույն մասը ճիշտ հակառակի մասին է խոսում։ Մարդիկ հասկանում են, որ չի կարող պարտված ղեկավարը, պետությունը շարունակաբար թուլացնողը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատել, երբ միջազգային քաղաքականության մեջ գայլային օրենքներ են գործում, չկան բարոյականության չափանիշներ, չկան հասարակությունների մեջ հանդուրժողականություն կառուցելու միտումներ, այդտեղ երկարաժամկետ խաղաղություն չի լինելու։ Բոլորն էլ հասկանում են, որ ագրեսիայի ու ագրեսիվ գործողությունների միջև այս՝ կարծես ժամանակավոր դադարը թուրք-ադրբեջանական տանդեմն անում է նրա համար, որ նպաստի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, որ հետո Փաշինյանը շարունակի կատարել իրենց պահանջները. չկատարելու դեպքում կդիմեն ագրեսիվ գործողությունների, կատարելու դեպքում այնքան կթուլացնեն, մինչև Հայաստանի Հանրապետությունը կհասցնեն կործանման և լուծարման»,-ասում է նա։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում