Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբեր 30,2025 10:39

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  երկհարկանի բաղդադե շինությունում (մոտ 525 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին։ Այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375 քմ), գույք և սարքավորումներ՝ մասամբ։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ  նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։

ՀՀ ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930