Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում (դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ) կայացել է Բերդ համայնքի Իծաքար գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Գեղամ Արթուրի Գինովյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար, կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։ Գ․ Գինովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
2025 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Գ․ Գինովյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման։ Գինովյանն այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, գործը վարույթ է ընդունվել։ Իծաքար գյուղից տեղեկացա, որ Գինովյանը քույրեր ունի ամուսնացած է, սակայն երեխաներ չունի, նրա երեւանցի կինը ամուսնուն կալանավորելուց հետո հեռացել է Իծաքարից։
Ոսկան Սարգսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից