Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցրեք հայ-թուրքական սահմանը որպես «սրբի դուռ» ներկայացնելը. Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 30,2025 11:20

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքներին և հայտարարել․
«Իրենք իրենց խնդիրները լուծել են։ Եթե ուզում ենք շարունակել նույն ձևով և վերջնականապես կործանել մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա։ Իմ բոլոր գործիքակազմերով կհասնեմ նրան, որ հայ–թուրքական սահմանը բացվի, և այս պետությունը զարգանա, որովհետև այն, ինչ արվել է այդ քաղաքականությամբ, բերել է այս վիճակին։»

Հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով մենք չենք կործանվել։ Հակառակը՝ մեր պետությունը դինամիկ զարգացել է և շարունակում է զարգանալ․ այսօր Հայաստանը ըստ ԱՄՀ-ի եվրոպական տարածքում ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է։

Ի՞նչ նկատի ունի Պապոյանը, երբ ասում է «այս վիճակը»։ Գուցե խոսքն իրականում իրենց իրականացրած սխալ քաղաքական որոշումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասի՞ն է։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում վերջին տարիների տրանսֆորմացիայի արդյունքում Հայաստանը դարձավ նկատելի տնտեսական աճ ունեցող պետություններից մեկը՝ աչքի ընկնելով իր տնտեսական դինամիկայով։

Բնականաբար այս հաջողությունները հաճախ հանրայնորեն չեն բարձրաձայնվում իշխանությունների կողմից, որովհետև այդպես դժվար կլինի մարդկանց համոզել, որ առանց Թուրքիայի սահմանի բացման մենք կործանվում ենք։ Այսպիսով՝ առաջ են բերում մի սցենար, ըստ որի մեր պետությունը, մեր տնտեսությունը արդեն 35 տարի բլոկադայի մեջ իբրև «կործանվում է» — և որպես միակ լուծում առաջարկում են գնալ ամենապիղծ զիջումներին, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Եթե հանրությունն արձանագրի, որ մեր տնտեսությունն իրականում լավ վիճակում է, ապա «սահմանը բացել՝ չկործանվելու համար» սցենարը դառնում է կատարյալ միֆ և կեղծ օրակարգ։

Դադարեցրեք միֆերի վրա հիմնված կեղծ թեզեր կառուցել և թուրքական սահմանը «սրբի դուռ» ներկայացնել մեր ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930