Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյանը «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց պատմել է Եղիշե Չարենցի կյանքի կարևոր դրվագների մասին, անդրադարձել նրա բանտարկման շրջանին

Սեպտեմբեր 30,2025 12:01

Չարենցագետ Դավիթ Գասպարյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Հայ գրականագետ, գրաքննադատ և չարենցագետ Դավիթ Գասպարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց նորովի ներկայացրել է Եղիշե Չարենցի անհասանելի մեծությունը։

Հանդիպման ընթացքում բանախոսը պատմել է մեծ գրողի կյանքի և ստեղծագործական ուղու կարևոր դրվագների մասին, անդրադարձել Չարենցի բանտարկման շրջանին՝ ընդգծելով նրա անսպառ ուժն ու ստեղծագործական ոգին։

Քննարկումն ուղեկցվել է հարցուպատասխանի ձևաչափով․ Դավիթ Գասպարյանը պատասխանել է ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930