Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Միրզոյանը՝ նշելով. «Իմ գործընկեր Անդրիյ Սիբիհայի հետ խորաթափանց զրույց։ Պայմանավորվել ենք զարգացնել հայ-ուկրաինական համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը։
Համառոտ ներկայացրի Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը։ Ընդգծեցինք Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։
Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: