Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը խաղային ոլորտի շահե՞րն է պաշտպանում․ Հայկ Սարգսյանի ակնարկը

Սեպտեմբեր 30,2025 12:55

Իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար Ալեն Սիմոնյանը դիմել է ՔՊ վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր իր կողմից շրջանառված նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկերը․ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա հավելեց՝ «Բարեբախտաբար, վարույթը չխանգարեց եւ օրենքն ընդունվեց» եւ բացատրեց, որ ինքն ուղիղ կապ է տեսել Ալեն Սիմոնյանի կողմից՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումի եւ իր շրջանառած նախագծերի հետ։

Հետո ինքն էլ է դիմել Ալեն Սիմոնյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար, հարցը միայն սեպտեմբերին է քննարկվել։ Կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ Հայկ Սարգսյանը երկու անգամ չի ներկայացել իր դիմումի քննարկմանը։ Հայկ Սարգսյանը պնդում է՝ իրեն ոչ ոք քննարկման չի հրավիրել։ Խնդրել է կուսակցական ընկերներին հաղորդագրության այդ հատվածը խմբագրել, որպեսզի տպավորություն չստացվի, թե Հայկ Սարգսյանը դիմել է ու չի մասնակցել իր դիմումի քննարկմանը։

Խմբագրվել է, թե ոչ՝ ինքը չգիտի։

Թեմայի վերաբերյալ այլ հարցերի նպատակահարմար չհամարեց պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930