Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, չի նշանակում՝ կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ»․ Հայկ Սարգսյան

Սեպտեմբեր 30,2025 13:18

Ի՞նչ կապեր ունի քրեական հեղինակությունների հետ՝ հարցին այսօր խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ասելով, որ սկսած 2019 թվականից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, այն ժամանակ աշխատել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ իր գործունեությամբ խանգարել է մի շարք տնտեսվարողների՝ խաղային ոլորտից․ «Խաղային ոլորտն է, որը համարում եմ չարիք։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո թիրախավորվել եմ։ Գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել»։

Անդրադառնալով հարցերին, որ իրեն պարբերաբար մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցի բիզնեսի հետ կապից, նաեւ տարբեր սպանություններ, իշխանական պատգամավորն ասաց, որ այդ հրապարակումների առիթով դիմել է դատարան եւ եթե դատական համակարգը լավ աշխատեր, նման հրապարակումները կկանխվեին, շարունակություն չէին ունենա։

ՔՊ-ական պատգամավորը վստահ է՝ իրեն փորձում են այդ կերպ վարկաբեկել, որպեսզի կաշկանդեն իր օրենսդրական գործունեությունը։

Փարաքարի համայնքապետի սպանության մասին հարցին էլ նա պատասխանեց. «Ես որեւէ կապ չունեմ։ Դեռեւս փետրվարին, Մերձավանի դեպքերից հետո, ելույթ եմ ունեցել Ազգային ժողովում։ Ես քրեական մշակույթից հեռու եմ, քրեական ենթամշակույթի դեմ պարբերաբար հարցումներ եմ կատարում, հարցեր բարձրացնում, որպեսզի մեր երկրում արմատախիլ արվի։ Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, չի նշանակում՝ կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը տարիներ առաջ է արված։ Չեմ հիշում, թե երբ եմ տեսել վերջին անգամ։ Հավանաբար 2 տարի առաջ։ Անգամ իր համարը չունեմ։ Փողոցային պայքարից եմ ճանաչում իրեն»։

Սպանված «Քանաքեռցի Տույ» անունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի մասին էլ իշխանական պատգամավորն ասաց, որ մեկ անգամ է տեսել պատահաբար՝ հյուրանոցում, 2018-ին, դա եղել է իրենց առաջին եւ վերջին հանդիպումը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում Հայկ Սարգսյանն է՝ Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի», եւ Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930