Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ փորձ է արվում չեզոքացնել սպանության հետևանքով հանրային բացասական արձագանքից բխող վարկանիշային ռիսկերը. Հակոբ Բադալյան

Սեպտեմբեր 30,2025 14:02

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Փարաքարի համայնքապետի սպանությունը փաստորեն «դուրս գրվեց» վենդետտայի վրա: Ինչ խոսք, հնարավոր է եւ այդպես է, չգիտեմ:

Միայն թե այս ամբողջ պատմության մեջ ուշադրություն է գրավում այն, որ փաստորեն՝ իշխանությունը, սպանության առավոտից ի վեր, այն էլ ընդհուպ վարչապետի մակարդակով շրջանառության մեջ դրեց այդ համատեքստը, հաջորդ օրերին հետեւողականորեն սպասարկելով այն ինֆորմացիոն տիրույթում:
Չի բացառվում, որ այդպիսով ոչ թե փորձ է արվում կոծկել ինչ-որ բան, այլ պարզապես փորձ է արվում չեզոքացնել տեղի ունեցած սպանության հետևանքով հանրային բացասական արձագանքից բխող վարկանիշային ռիսկերը:

Միաժամանակ հիշեցնեմ նաեւ, որ ինֆորմացիոն տիրույթում խաղարկվեց զազրելի, կեղտոտ տարբերակը, երբ Փարաքարի նախկին համայնքապետի մասնակցությամբ գիշերային ակումբում միջադեպի տարիներ առաջ եղած դրվագի տեսանյութը վերագրվեց սպանված համայնքապետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930