Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ՝ Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարող են լուծարվել, Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն այստեղ, ի՞նչ խնդիր ունեն»

Սեպտեմբեր 30,2025 14:44

«Խնդիրը ո՞րն է ժողովուրդ, բերել ենք Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող հոդված»,- ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորներին դիմեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այս նախագծով առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի գործող 136-րդ հոդվածում, որը վերաբերում է ցեղասպանությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն։

Նա նշեց, որ գործող օրենսգրքի 136-րդ հոդվածն ասում է՝ «Ցեղասպանության ուրացումը քրեականացվում է, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով»։ Ըստ Վարդանյանի՝ ստացվում է, որ եթե այս նպատակը չկա, ցեղասպանության ժխտումը չի քրեականացվում։

Քրիստինե Վարդանյանը հարցադրում արեց․ «Իսկ ցեղասպանության ժխտումը մեզ մոտ քրեականացվա՞ծ է, եթե ցեղասպանություն իրականացրած երկիրն այդպիսի նախապայման է դրել, որ պետական պաշտոնյան ուղղակի դա կրկնում է։ Չէ, քրեականացված չէ, բերել ենք, ասում ենք՝ քրեականացրեք։ Հիմա, եթե դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք իրականացնում, եթե այդ նախապայմանը չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք, ի՞նչն է ձեզ այդպես անհանգստացրել, որ սենց հերոսական պայքար եք մղում ԱԺ խրամատներում էս օրենքի դեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինե Վարդանյանը հավելեց․ «Եթե դուք այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ՝ Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարող են լուծարվել, Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն այստեղ, ի՞նչ խնդիր ունեն»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930