Լրահոս
Օրվա լրահոսը

Այնուամենայնիվ, այսօր չենք խոսում. հետո. Վաչագան Ղազարյան

Սեպտեմբեր 30,2025 14:54

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակապահովման վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստը։ Դատարանում այսօր եւս շարունակվեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը:

Մեղադրող դատախազ Գորիկ Հովակիմյանը մեկ առ մեկ ընթերցեց վարույթում առկա ապացույցները:

 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վաչագան Ղազարյանը դիմել է պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին, այս գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց, և, օգտվելով նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունենալու հանգամանքից, վերջիններիս դրդել է Հողային օրենսգրքի պահանջների խախտմամբ, այն է՝ հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, շուկայական արժեքից ցածր գնով Իսակովի պողոտայի 27 հասցեում գտնվող հողատարածքը վաճառել իրեն։

Իսակովի պողոտայի վիճարկվող հողատարածքի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Սերժ Սարգսյանը։ 

Ապացույցների մեջ էին փաստաթղթեր նշված հողատարածքի հարցով Կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 2004 թվականի դիմումը քաղաքապետարանին ինքնակամ շինությունների ու ինքնակամ հողամասի իրավական կարգավիճակի հարցը քննարկելու մասին, այնուհետեւ պետական գրանցում կատարելու դիմումը, վճարման անդորրագրերը: Ինչպես նաեւ այդ տարիներին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2005 թվականի որոշումը՝ ինքնակամ շինությունների կարգավիճակի վավերացման մասին , դրա օրինակը: Ինչպես նաեւ նշված հողատարածքի՝ պահեստային ու վարչական շենքի սեփականության իրավունքի գրանցման փաստաթուղթը:

Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 7-ին: Նիստից հետո լրագրողներին չհաջողվեց իրենց հարցերի պատասխանը ստանալ Ղազարյանից: վերջինս ասաց. «Այնուամենայնիվ, այսօր չենք խոսում. հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930