ԱԱԾ-ի և իրավապահ համակարգի պարադոքսը՝ Մերձավանի դեպքի լույսին
Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, որի զոհ դարձան Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը նորից բարձրացրեց իրավապահ համակարգի գործունեության արդյունավետության հարցը։ Դեպքի հետ կապված Արմավիրի իրավապահ համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Սակայն առաջանում է ավելի խորքային հարց․ ո՞վ է պատասխանատու նման դեպքերի կանխարգելման համար։
Ակնհայտ է, որ այս սպանությունների պատասխանատուները իրավապահ համակարգի ղեկավարներն են, որոնք՝ ազատելով իրենց ենթականերին, փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել նրանց ուսերին՝ մոռանալով հին ճշմարտությունը, որ ձուկը գլխից է փտում։
Կարդացեք նաև
Մտահոգիչ է Ազգային անվտանգության ծառայության լռությունը․ գուցե այդ կառույցի ծառայողները այլևս իրենց չեն ընկալում որպես իրավապահ համակարգի անբաժանելի մաս։
Այստեղ է, որ առաջանում է պարադոքսը․ հասարակության ընկալումներում ԱԱԾ-ն շարունակում է նույնականացվել որպես իրավապահ կառույց, սակայն, հաշվի առնելով, որ այդ կառույցում գոնե ձևական պաշտոնանկություններ չեղան, ուստի ստացվում է՝ իրավական դաշտում ԱԱԾ-ն այլևս իրավապահ մարմին չէ։
Հետևաբար, Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքը ոչ միայն քրեական գործ է, այլև խորհրդանշական ազդակ՝ հիշեցում, որ Հայաստանի իրավապահ համակարգի սահմանազատումները հստակեցման կարիք ունեն՝ ընդգծելով սպայի պատիվն ու արժանապատվությունը։
Հ.Գ. Բարի ծառայություն։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն