Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյան. Հայաստանը կայուն քայլերով առաջ է շարժվում դեպի ավելի ինտեգրված, կայուն և բաց տնտեսություն

Սեպտեմբեր 30,2025 16:46

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ, ներկա են եղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, 200-ից ավելի գործարարներ և պատվիրակություններ։

Երկօրյա միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսական ներուժն ու արտադրական հնարավորությունները, ներկայացնել տնտեսության ոլորտում պետական աջակցության գործիքակազմը, ինչպես նաև զարգացնել գործարար կապերը։

Նախարար Գևորգ Պապոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կայուն քայլերով առաջ է շարժվում դեպի ավելի ինտեգրված, կայուն և բաց տնտեսություն։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներդրողների համար կարող է առաջարկել բացառիկ հնարավորություններ՝ ներառյալ բարձր որակավորում ունեցող և ծախսարդյունավետ աշխատուժ, խոշոր շուկաները կամրջող ռազմավարական տեղակայում, ինչպես նաև քաղաքականության մի համակարգ, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացման խթանմանը։
💬 «Մեր կառավարությունը հաստատակամ է խթանել միջազգային տնտեսական համագործակցությունը և Հայաստանը ներկայացնել որպես հուսալի գործընկեր առևտրի, նորարարության և կայուն ներդրումների ոլորտներում։ Վերջին տարիներին մենք առաջնահերթ ենք դարձրել թափանցիկ, կանոնակարգված և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը»,- նշել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ ՀՀ կառավարությունը փոքր և միջին ձեռնարկությունները դիտարկում է որպես Հայաստանի տնտեսության ողնաշար, իսկ թիրախավորված ֆինանսական աջակցությունն ու աջակցության գործիքակազմը միտված են նպաստելու նրանց զարգացմանը, թվայնացմանն ու գլոբալ արժեքային շղթաներում ինտեգրմանը։

Համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը «Կանաչ նորարարություն, քաղաքային զարգացում, կրթություն գլոբալ ոլորտներում» խորագրով պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։

Տեղի կունենա նաև վերջին տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց պարգևատրման արարողություն։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930