Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարվել է 100 մանկապարտեզ, դրանց բակային տարածքներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ. Արմեն Գալջյան

Սեպտեմբեր 30,2025 17:48

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու քննող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում արձանագրվեց՝
1. Եթե նախկինում հայտարարվել էր շուրջ 40 օտարված մանկապարտեզի մասին, ապա հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում դրանց թիվը հասել է շուրջ 100-ի։

2. Օտարված մանկապարտեզների բազմաթիվ բակային հատվածներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ:

3. Նոր-Նորք վարչական շրջանի մանկապարտեզների տարածքները կասկածելի ցածր արժեքներով վարձակալության են տրվել, ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կուսակցություններին՝ մասնավորապես՝ 2006-2007 թվականներին:

4. Երևանի քաղաքապետարանի ենթակայության գործող մարզադպրոցին պատկանող թենիսի 2 կորտերը՝ հյուրանոցային մեծ համալիր շոգեբաղնիք և մեծ բակային տարածքը, որոնք գտնվել են Հրազդանի կիրճում, (այժմ «Օրանժ» ակումբ) օտարվել է 2004 թվականին ընդամենը 20-25.000 ԱՄՆ դոլարով:

Ուսումնասիրությունները շարունակվում են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930