Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարեկան 7000 մարդու ձերբակալում են. Նարեկ Կարապետյան

Սեպտեմբեր 30,2025 17:52

«Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, քանի որ հայ ազգը չունի բնական մղում դեպի հանցագործությունները: Եթե մենք համեմատենք 2018-ին եւ հիմա, ապա կտեսնենք, որ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 10 անգամ: Ես ունեմ իմ կարծիքը, թե ինչու է դա տեղի ունեցել: Մեր ուժային կառույցների ամբողջ պոտենցիալը ուղղորդվում է քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների եւ մարդկանց դեմ: Մինչեւ 2018թ. ՝ 7 տարվա ընթացքում Հայաստանում եղել է 100 հազար հանցագործություն: 2018-ից մինչ այսօր Հայաստանում 220 հազար հանցագործություն է տեղի ունեցել, բացվել են քրեական վարույթներ:

Մեր ընդդիմախոսները կասեն, որ այդ քրեական վարույթները նրա համար են ստեղծվել, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքար է: Տարվա կտրվածքով, օրինակ 2024թ քրեական վարույթների ընդամենը 1%-ն է հակակոռուպցիոն: Այսինքն, ի՞նչ է կատարվում Հայաստանում: Եթե դու, օրինակ, ապրում ես Վայքում, ակտիվ գործարար ես, բայց ունես ընդդիմադիր հայացքներ, մի օր հայտնվում է մի ՔՊ-ական, ով 100 տոկոսով դիմելու է դատախազին եւ ասի, որ քո տարածքի 4 մետրը ինչ-որ խնդիր ունի, եւ դրա բացվի քրեական վարույթ…Նման քրեական գործերը հարյուրավոր են, եւ հիմնական նպատակն էլ ընդդիմախոսներին լռեցնելն է»,-Ֆեյսբուքի իր էջում ներկայացված տեսանյութում նշել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Վերջին շրջանում բազում են դեպքերը, երբ տեսնում ենք, թե ինչքան վենդետաներ, սպանություններ կան մեր երկրում, եւ հիմնական պատճառը ուժային կառույցների չզբաղվելն է այդ գործերով, որովհետեւ իրենք զբաղվում են, օրինակ, Էջմիածնի ընտրություններով: Մյուսը բանը բերդերի եւ կալանավորված մարդկանց վիճակ է, նաեւ ձերբակալվածների. վերջին 7 տարում ձերբակալվածների թիվը մեր երկրում աճել է 7 անգամ, Հայաստանում տարեկան 7000 մարդու ձերբակալում են, իսկ 2018-ին ընդամենը 900 հոգի էր ձերբակալվել:

Մեզ ցույց են տալիս երկաթե մանդատ, կամ աշխատանքային ժամին նկար են գցում երկաթե մուրճը՝ նկարի մեջ: Դա երկաթե մուրճ չէ, դա ձեռնաշղթա է հայ ժողովրդի համար, եւ եթե մենք եւս 5 տարի պահենք այս մարդուն, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ իրենց ձեռքերին ունենալու են այդ ձեռնաշղթաները: Վստահեցնում ենք ձեզ, որ հավասարակշռված կառավարությունն իր հիմնական գործունեությունը, աշխատանքը տանելու է ազատություն, օրինականություն ապահովելու վրա, ուժային կառույցները զբաղվելու են իրենց հիմնական գործունեությամբ»,-ասում է նարեկ Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930