Լրահոս
Օրվա լրահոսը

Turkish Airlines-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ սկսելու մասին

Սեպտեմբեր 30,2025 21:12

«Թուրքական ավիաուղիները»` Turkish Airlines ավիաընկերությունը, շարունակում է ընդլայնել իր թռիչքների ցանցը։ Հաղորդվում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է բացել կանոնավոր չվերթներ դեպի Տիմիշոարա (Ռումինիա) և Երևան ՝ կախված հնարավորություններից և շուկայական պայմաններից»։

Նորաբաց երթուղիները համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող՝ մասնավորապես տարածաշրջանային կապի և զբոսաշրջության առումով:

«Թուրքական ավիաուղիներ»-ի այս քայլը նպատակ ունի ամրապնդել իր օդային տրանսպորտային ցանցը ինչպես Բալկանների, այնպես էլ Կովկասի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։ Չվերթների ամսաթվի և հաճախականության վերաբերյալ մանրամասները ավիաընկերությունը կհայտարարի առաջիկա օրերին։

factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930