Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվում է սահմանին կրակոցների բացակայությունը պետք է ընկալենք որպես նորածին խաղաղություն, հոգատարության կարիք ունեցող մի երեւույթ». Լաուրա Բաղդասարյան

Սեպտեմբեր 30,2025 23:55

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը գրում է.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է  «հակամարտող կողմերի» միջեւ կայուն խաղաղության հաստատման եւ քաղաքական կարգավորման իր տեսլականը, այն է՝ (մեջբերում եմ), «գերիների եւ պատանդների փոխանակում, լարվածության նվազեցում, հումանիտար խնդիրների լուծում ու փոխվստահության ամրապնդում»։

Բայց այս լիովին ճիշտ տեսլականը Ադրբեջանը ներկայացրել է … Գազայում տիրող իրավիճակի կապակցությամբ, հընթացս նաեւ հայտնելով, թե լիովին սատարում է հակամարտության այս գոտում Թրամփի առաջ քաշած ծրագրին։

Ելնելով այս ամենից պետք է ենթադրել, որ Հայաստանի հետ Ադրբեջանը կայուն եւ երկարատեւ խաղաղություն կառուցելու մտադրություն չունի, քանի որ եւ վաղ, եւ ոչ վաղ անցյալում չի կատարել գերիների ու պատանդների լիակատար փոխանակում, լարվածության նվազեցման փոխարեն պատեհ առիթներով գործի է դրել  «հակառակ դեպքում ինքներս կհասնենք մեր ուզածին մեր բանակի միջոցով» շանտաժը, ինքն է իր գործողություններով հումանիտար աղետ ստեղծել արցախահայության համար, այլ ոչ թե լուծել է հումանիտար խնդիրները  վստահության ինչ-որ մակարդակի հասնելու համար, Հայաստանի հետ քաղաքական կարգավորման դիմաց նախապայմաններ է առաջադրել եւ շարունակում է առաջադրել, անգամ օգոստոսից հետո էլ ամեն պատեհ առիթով կոչ է անում իր երիտասարդներին երբեք չմոռանալ այն, ինչ արել են «հայերն իրենց երկրի նկատմամբ», «հայը հայ է մնում» խոսույթով։

Էպիկ է, չէ՞։ Իսկ մենք պարզվում է սահմանին կրակոցների բացակայությունը պետք է ընկալենք որպես նորածին խաղաղություն, հոգատարության կարիք ունեցող մի երեւույթ։ Հետաքրքիր է, ոչ հոգատար վերաբերմունքն ինչպե՞ս էր դրսեւորվելու մեզանում այդ «նորածնի» նկատմամբ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930