Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակիչը իր միջոցներով է արել». Երեւանի քաղաքապետի հոր առանձնատուն տանող ավտոճանապարհը նորոգվում է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 01,2025 09:30

Ավինյանների առանձնատան համար այս օրերին հատուկ ճանապարհ է կառուցվում հայկական տուֆից։

Հայաստանում ամենալավ տուֆը, որը կարող է օգտագործվել ճանապարհաշինարարության համար, բավականին թանկ արժե՝ 500-ից 600 դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ճամբարակ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղի վարչական ղեկավար Նաիրի Պողոսյանի հետ հասկանալու համար՝ արդյոք Երեւանի քաղաքապետի հոր շքեղ առանձնատուն տանող ավտոճանապարհը նորոգվում է համայնքայի՞ն բյուջեով, թե՞ անձնական միջոցներով:

Վարչական շրջանի ղեկավարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, թե համայնքը ո՛չ նյութականապես, ո՛չ ֆինանսապես չի աջակցում տան ճանապարհի կառուցմանը:

«Բնակիչը իր միջոցներով է արել, բայց մենք փորձել ենք այնպես անել, որ ասֆալտի փոխարեն սալարկվի, ու հետագայում էլ, թեկուզ համայնքի կամ սեփական միջոցներով, եթե հնարավորություն լինի ….։ Որովհետեւ դա նոր թաղամաս է դառնում, բազմաթիվ քաղաքացիներ էնտեղ տնամերձ հողակտորներ ունեն։ Եվ գյուղի գրավչությունն է դրանով բարձրանում, տուրիստական գրավչությունը։ Փոքրիկ կտոր է, բայց մեծ ճանապարհի շինարարության մի փոքրիկ հատվածի նորոգում է ընդամենը»,- տեղեկացրեց Պողոսյանը։

Վարչական ղեկավարը նկարագրեց, որ այդ ճանապարհը պետք է անցնի տարբեր սարալանջերով, համարեց որ հեռանկարային է այդտեղ ինչ-որ բան կառուցելը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031